Նվիրում է Հայաստանի պատմության թանգարանը
Մշակույթ
14:40 16/02/2021
Հայաստան

Նվիրում է Հայաստանի պատմության թանգարանը

Հայաստանի պատմության թանգարանը փետրվարի 18-19-ին, գրքի տոնի շրջանակում, կազմակերպում է գրքի տոնավաճառ։

Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ տեղի կունենա թանգարանի կողմից հրատարակված գրքերի վաճառք։ Այդ օրը գնելով մեկ գիրք՝ թանգարանի կողմից կստանաք մեկ ուրիշ արժեքավոր գիրք՝ նվեր։

«Նվիրե՜ք գրքեր և բացահայտեք հայկական լեռնաշխարհի գաղտնիքները, որոնց մասին չեք իմանա համացանցից։

Այնպես որ, դուք գնում եք, մենք՝ նվիրում»,- նշում են Հայաստանի պատմության թանգարանից։

Placeholder