Հունաստանում տարեց տղամարդը մահանում է COVID-19 պատվաստումից ութ րոպե անց
Առողջություն
11:02 16/02/2021
Աշխարհ

Հունաստանում տարեց տղամարդը մահանում է COVID-19 պատվաստումից ութ րոպե անց

Կրետեի Հերակլիոնի համալսարանական հիվանդանոցում 85-ամյա մի տղամարդ  է  մահացել COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո, սակայն բժիշկները նրա մահը չեն կապում պատվաստանյութի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է հունական ERT հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ մահը վրա է հասել պատվաստումից ութ րոպե անց: Տղամարդը պատվաստվելուց հետո նստած է եղել սպասասրահում և անսպասելիորեն ընկել է: Բժիշկները վազել են նրա մոտ և հաջողվել է սրտի կանգից հետո վերակենդանացրել նրան, բայց մինչ հիվանդը վերակենդանացվել է, երկրորդ սրտի կանգն  է ունեցել և մահացել է: Առաջին գնահատականներով՝ տարեց մարդու մահը պայմանավորված չէր պատվաստմամբ, ինչպես նաև անաֆիլակտիկ ցնցմամբ:

Բժիշկները կարծում են, որ նա հանկարծամահն է եղել, որը համընկել է պատվաստումների հետ, նշելով, որ ըստ գիտական ապացույցների՝ պատվաստումներից հետո մահ չի եղել: Մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար հիվանդանոցի բժիշկները պահանջել են անհապաղ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:

Placeholder