Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
Առողջություն
14:28 16/02/2021
ԼՂՀ

Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք

Արցախում փետրվարի 15-ին կատարվել է140 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  1 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից  495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 237 թեստավորում:

 

Placeholder
Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք