FIG-ը հայտարարել է օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին
Աշխարհում
18:06 16/02/2021
Աշխարհ

FIG-ը հայտարարել է օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին,հայտնում է ՀԱՕԿ-ը։

Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  փուլի անցկացման ժամկետին։ Այն առանձնանում էր այնքանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր: Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նոր ժամկետի մասին ֆեդերացիան  կհայտարարի ավելի ուշ:

Փոփոխության կապակցությամբ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց փաստը: Նա նաև մտահոգ էր: Նախ՝ Դոհան որպես մրցավայր և ամենամյա միջազգային ավանդական մրցաշարի կազմակերպիչ երկիր հարմար վայր է, մանավանդ ,որ մեր տղաները ավանդաբար հաջողության են հասնում այդ մրցումներում: Խնդիր է նաև նախապես ձեռք բերած ինքնաթիռի տոմսերի վերադարձի հարցը:

Գլխավոր մարզիչը թևաթափ չի լինում և պարապմունքները կշարունակվեն: Ավելին, բոլոր առաջատարները կմասնակցեն փետրվարի 23-ին Երևանում սկսվող Հայաստանի առաջնությանը:

Փաստը գոհացնում է մասնագետներին, որովհետև անվանիների  հետ մրցելը, նրանցից սովորելը կխթանի  մասնակիցների վարպետության առաջընթացին և մրցափորձի հարստացմանը:

 

Placeholder
FIG-ը հայտարարել է օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին