ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում է ուղարկել գերիների վերադարձի ձգձգման հարցով
Իրավունք
10:55 16/02/2021

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում է ուղարկել գերիների վերադարձի ձգձգման հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում են ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

«Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ։
 

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ենք ուղարկել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են...

Опубликовано Arman Tatoyan Понедельник, 15 февраля 2021 г.

 

Placeholder
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում է ուղարկել գերիների վերադարձի ձգձգման հարցով