Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից․ փաստաբան
Իրավունք
20:01 17/02/2021
Հայաստան

Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից․ փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»…
Փաստորեն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ չեն անցկացվի:

Հրամանագիրը հիմնավորվել է ռազմական դրությամբ…մինչդեռ ռազմական գործողությունները փաստացի դադարեցված են, խաղաղապահների ներկայության պայմաններում գրեթե բացակայում է դրանց վերսկսման վտանգն առնվազն մինչև եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը, ուստի իրավունք ունի ապրել իմ համոզմունքն այն մասին, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից և կապիտուլյանտ իշխանությունները հլու և հնազանդ նաև այս պահանջն են բավարարել…Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ կիմանանք նաև այս մասին…»։

Placeholder
Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից․ փաստաբան