Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
17.02.2021. Կորոնավիրուսի 206 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք: Առողջացել է 128 մարդ: Մեկ օրում մահացել է 6 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Մահվան ևս 793 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3948 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում: