ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապով հանդիպում են անցկացրել Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ
Քաղաքական
10:05 17/02/2021
Տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապով հանդիպում են անցկացրել Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը)  փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Տեսակապին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ։

«Նախարարների հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերին վերաբերող հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապով հանդիպում են անցկացրել Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ