Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առնվազն 42 մարդ վիրավորվել է չորեքշաբթի երեկոյան Իրանի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը՝ հղում տալով իրանցի բժիշկներին:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, աղետի հետևանքով զոհեր չկան:
Չորեքշաբթի երեկոյան 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սպահան, Կոհգիլուե և Բոյերահմեդ նահանգների սահմանին: Ամենամեծ վնասը կրել է երկրաշարժի էպիկենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիսախտ բնակավայրը։
Placeholder