Սմբատ Լպուտյան. Հաղթանակներով Հայաստան ունենալու համար փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում
Հասարակություն
13:02 18/02/2021
Հայաստան

Սմբատ Լպուտյան. Հաղթանակներով Հայաստան ունենալու համար փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում

Հաղթանակներով ու ազնիվ, ապագայով Հայաստան ունենալու համար գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը բոլորին կոչ է անում փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում, որտեղ ժամը 15:00-ին մեկնարկելու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:

«Արդեն երկար ժամանակ է, որ ապրում եմ մեծ ցավի մեջ: Կարծում եմ՝ ամեն մի հայ նույնպես այդ ցավի մեջ է:

Ունեցանք ահռելի կորուստներ, կորցրեցինք Արցախի հիմնական մասը, այդքան երիտասարդ զոհեր, վիրավորներ: Այսօր ինչ որ կատարվում է  Սյունիքում, նույնպես մեծ անհանգստություն է առաջացնում:

Այն սուտը, որ այսօր տիրել է մեր երկրում, հայհոյանքը, որ ընդունելի չէ մեր հասարակության համար, այդ ամենը չի կարող չանհանգստացնել որևէ մի քաղաքացու:  Դա է պատճառը, որ ես ուզում եմ փետրվարի 20-ին ներկա լինել հանրահավաքին: Բոլորին կանեմ եմ անում»,- ասում է Ս. Լպուտյանը:

Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ողերձի տեսանյութը՝ այստեղ:

Placeholder