Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Առողջություն
11:38 18/02/2021
ԼՂՀ

Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Արցախում փետրվարի 17-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: 

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից  499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 321 թեստավորում:

 

Placeholder
Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք