Նախագահությունը ստանձնելուց հետո Բայդենն առաջին անգամ զանգահարել է Նեթանյահուին
Քաղաքական
11:43 18/02/2021
Աշխարհ

Նախագահությունը ստանձնելուց հետո Բայդենն առաջին անգամ զանգահարել է Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 17-ին: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Բայդենը ողջունել է Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը և ընդգծել է «Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմավարական համագործակցության ամրապնդումը՝ տարածաշրջանային բոլոր խնդիրների, այդ թվում` Իրանի շուրջ»։

Իսրայելական կողմը նշել է, որ զրույցը եղել է «շատ ջերմ և ընկերական» և տևել է մոտ մեկ ժամ: Քաղաքական խնդիրներից զատ, Բայդենը և Նեթանյահուն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը:

Ջո Բայդենը, մասնավորապես, հայտնի է որպես վիճելի տարածքներում իսրայելական բնակավայրեր ստեղծելու քաղաքականության քննադատ, որին աջակցում էր ԱՄՆ նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ Բայդենը բավական երկար ժամանակ չէր զանգահարում Նեթանյահուին։ Օրերս Իսրայելի դեսպանը հրապարակել էր Նեթանյահուի հեռախոսահամարն ու կոչ արել Բայդենին՝ զանգահարել նրան։
Placeholder
Նախագահությունը ստանձնելուց հետո Բայդենն առաջին անգամ զանգահարել է Նեթանյահուին