Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր
Քաղաքական
18:23 18/02/2021
Տարածաշրջան

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից, փոխանցում է ermenihaber-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են  տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:

Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ` որպեսզի ավելի արդյունավետ դարձնեն Լեռնային Ղարաբաղի ճանապարհային և երկաթուղային հաղորդակցման ուղիները, որոնց վերակառուցման աշխատանքներն ընթանում են  հունվարի 11-ի համաձայնագրից հետո:

Թուրքիայի նախագահն, անդրադառնալով Աղդամում հիմնված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությանը, նշել է, որ այն «բարեհաջող կերպով իրականացնում է հրադադարի ռեժիմի վերահսկումը»:

Էրդողանը պնդել է, որ հրադադարի պահպանման համար պետք է բոլոր հարցերում համատեղ ջանքեր գործադրել:

.

Placeholder
Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր