19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Օրվա թեմա
10:58 19/02/2021
Հայաստան

19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Առողջացել է 213 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ան ներկայացրած տվյալներով, փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Մահվան ևս  797 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3955 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում:


 

Placeholder
19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է