Ծանրամարտում կրճատում են մեկ տարվա ընթացքում կանոնների խախտումների քանակը
Աշխարհում
16:46 19/02/2021
Աշխարհ

Ծանրամարտում կրճատում են մեկ տարվա ընթացքում կանոնների խախտումների քանակը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան /IWF/ հավանել է հակադոպինգային անկախ հանձնաժողովի առաջարկությունը։ Այն է՝ կրճատել մեկ տարվա ընթացքում կանոնների խախտումների քանակը։

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ Գործկոմը վերականգնել է IWF հակադոպինգային կանոնների 12-րդ հոդվածը, որը ծանրորդների մրցելույթները կասեցնում է մեկ տարում  երեք խախտում ունենալու պարագայում՝ նախկին չորսի փոխարեն:

«Սա արտացոլում է IWF-ի գրանցած առաջընթացը «մաքուր» մարզիկների, «մաքուր» ծանրամարտի համար հստակ վճռականությունը»,-ասել է միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մայքլ Իրանին:

Placeholder