Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք
Տարածաշրջան
13:21 19/02/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 391 թեստ, այստեղից 10 091-ը՝ հակագենի արագ թեստով և 6 300-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 701 դեպք: Ապաքինվել է ևս 331 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 260 597:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 406 անձ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք