ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ այլ երկրներին դեռևս չի տրամադրի. ԶԼՄ
Աշխարհում
13:56 19/02/2021
Աշխարհ

ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ այլ երկրներին դեռևս չի տրամադրի. ԶԼՄ

ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի պատվաստանյութ չեն առաքի զարգացող երկրներ, քանի դեռ երկրում բավարար քանակությամբ դեղեր չկան ամերիկացիներին պատվաստելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին։

«Հիմա մենք կենտրոնացած ենք ամերիկացիներին պատվաստելու վրա»,- ասել է Բայդենի վարչակազմի անանուն պաշտոնյան: Ըստ մեկ այլ անհայտ աղբյուրի, Բայդենը խնդրել է վարչակազմի ղեկավարությանը մտածել «ավելցուկային» պատվաստանյութեր արտադրելու մասին, երբ երկրում ներքին պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ քանակով պատվաստանյութ կլինի։

«Չնայած մենք ներկայումս ի վիճակի չենք կիսել պատվաստանյութերի դեղաչափերը, մենք քրտնաջան աշխատում ենք COVAX-ին աջակցելու և աշխարհում պատվաստումներն արագացնելու համար»,- ասել է վարչակազմի մեկ այլ անանուն պաշտոնյա:

Նախկինում Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը COVAX պատվաստանյութերի նախաձեռնությանը նվիրատվությունները կհասցնի 4 միլիարդ դոլարի:

COVAX-ը միջազգային համակարգ է, որը ԱՀԿ-ն գործարկել է պատվաստումների ու իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) և Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ, որն աջակցում է արտադրական օբյեկտների ստեղծմանը և գնումների իրականացմանը:

Ծրագրի համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պատվաստանյութերի գնման համար՝ դրանով իսկ սուբսիդավորելով այսպես կոչված ֆինանսավորվող պետություններին:

Placeholder
ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ այլ երկրներին դեռևս չի տրամադրի. ԶԼՄ