Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվեցին չորս ուղղություններով
Քաղաքական
17:00 20/02/2021
Հայաստան

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվեցին չորս ուղղություններով

Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ փետրվարի 20-ը շարժման նոր սկզբն է ու նոր էջ են բացում հայ ժողովրդի  պատմության մեջ։

«Իշխանությանը հեռացնելու համար համաժողովրդական պահանջը պետք է դարձնենք համաժողովրդական պայքար։ Այսօրվանից սկսած Նիկոլն ու Նիկոլի իշխանությունը օր ու արև չպետք է ունենենա Հայաստանում»,- նշեց նա։

Ի. Սաղաթելյանը հայտնեց, որ այսօրվանից սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ։
Նա դիմելով հավաքաված քաղաքացիներին՝ ասաց, որ բաժանվում են չորս ուղղությամբ ու շարժվում այդ ուղղություններով։

«4 ուղղությամբ կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները՝ այս իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը։ Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու»,- ասաց Ի. Սաղաթելյանը։

Placeholder
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվեցին չորս ուղղություններով