Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
Իրավունք
11:15 20/02/2021
Հայաստան

Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ներկայումս ձերբակալված է, ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Կ. Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:

Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»,- գրել է Գ.Միքայելյանը։ 

Հիշեցնենք, որ Կարեն Բեքարյանը ձերբակալվել է երեկ երեք հոդվածներով։ Իրաապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հոդվածներից մեկը վերաբերում է ազգային, ռասայական թշնամանք պարունակող կոչերի տարածումը, մյուս հոդվածը վերաբերում է թշնամանքի տարածմանը, երրորդը՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելը։

Երեկ նույն հոդվածներով ձերբակալվել է նաև ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, մեկ հոդվածքով՝ քաղաքացի Մհեր Ավագյանը։ 

Placeholder
Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան