Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված պետք է լինի քննություն. Արթուր Վանեցյան
Քաղաքական
17:44 20/02/2021
Հայաստան

Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված պետք է լինի քննություն. Արթուր Վանեցյան

Անպայման, հետագայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունների հետ կապված պետք է լինի քննություն: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ես չեմ հավատում, որ այս իշխանությունների օրոք հնարավոր է լինի օբյեկտիվ քննություն, բայց այն փաստերը, որոնք ներկայացրել է երրորդ նախագահը, ինձ համար շատ արժանահավատ են, որևէ արժանահավատ հերքում մինչ այս պահն իշխանությունների կողմից չենք ստացել։

Հացազրույցում կան բազմաթիվ փաստեր, որոնք արժանահավատ են ցանկացած գրագետ մարդու համար, որևէ հերքում այս իշխանությունների կողմից չի եղել»,-ասաց նա:

Placeholder