Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Առողջություն
11:11 20/02/2021
Հայաստան

Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք

Արցախում փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  1 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից  500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20 376 թեստավորում:
 

Placeholder
Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք