Բայդեն. Ամերիկան վերադառնում է
Քաղաքական
10:37 20/02/2021
Աշխարհ

Բայդեն. Ամերիկան վերադառնում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի առցանց նիստում, ասել է, որ չնայած ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի`Եվրոպայում ռազմական և ֆինանսական օգնությունը հետաձգելու ցանկությանը, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դաշինքը վերադառնում է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն:

«Ամերիկան վերադառնում է, և ես հիմա դա ասում եմ՝ մենք հետ չենք նայելու: Մենք առաջ ենք նայում», - ասել է Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հավաստիացրել է իր եվրոպացի գործընկերներին, որ Վաշինգտոնը հավատարիմ է ՆԱՏՕ-ին և պայմանագրի 5-րդ հոդվածին, որում ասվում է, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը ենթադրում է հարձակում բոլորի վրա:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1» ձևաչափով բանակցություններին:

Placeholder
Բայդեն. Ամերիկան վերադառնում է