Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
«Մենք գործ ունենք շինծու մեղադրանքով հասարակական կարևոր դերակատարություն ունեցող անձի ձերբակալման փորձի հետ»,- Երևանի դատարանի «Ավան» նստավայրի մոտ Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստից առաջ հայտնեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նկատեց, որ շատերը գիտեն, թե ինչ դերակատարություն է ունեցել Արա Սաղաթելյան Հայաստանի պետականաշինության հարցում:
Վարդան Ոսկանյանը հիշատակեց Սաղաթելյանի դերն ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում թշնամական քարողչությանը հակահարված հասցնելու հարցում:
«Հատկապես այդ շրջանում էր, որ թե՛ մարտական գործողությունների տիրույթում, թե՛ քարոզչական դաշտում Ադրբեջանին մատնեցինք պարտության»,- նկատեց արևելագետը:
Շեշտելով, որ Արա Սաղաթելայնին և Կարեն Բեքարյանին նման մեղադրանքների առաջադրումը քաղաքական հալածաnքի փորձ է՝ Ոսկանյանը հավելեց, որ Սաղաթելյանի ողջ վարքագիծը փորձառությունը հուշում է, որ նա չէր կարող նման բան անել:
«Ընդ որում, հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում, սա շատ խիստ կասկած է առաջացնում բոլոր բանական մարդկանց շրջանում՝ Հայաստանում մարդիկ, որոնք աշխատել են, հանուն հայրենիքի, հանուն հանրապետության անվտանգության Ադրբեջանի դեմ տարբեր ոլորտներում, արդյո՞ք այդ մարդկանց կարիքը Հայաստանն այլևս ունեի՞, թե չունի»,- նկատեց արևելագետը:
Նա հարց բարձրացրեց, թե արդյո՞ք այս իշխանությունները նման մարդկանց տեսնում են որպես Հայաստանի շահերի պաշտպան, թե նման մարդկանց փաստացիորեն հանձնելու են Ադրբեջանին, և նկատեց, որ եթե անգամ նման ծրագիր չկա, ապա այս գործողությունները հանգեցնում են դրան: