Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։
Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝
-պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
-պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։
Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։
Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։
Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։
Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։
Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ որ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լևոնի Սարգսյանը։