Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսպես այս իշխանություններն ուզում են չեզոքացնել Արցախի հարցով լավագույն մասնագետներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ավելի քան համոզված եմ, որ ֆեյքը, որի գործի շրջանակում ձերբակալել են Արա Սաղաթելյանին ու Կարեն Բեքարյանին, պատճառ էր չեզոքացնելու Արցախի հարցով լավագույն մասնագետներին»,- դատարանի մոտ, որտեղ ընթանում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը, լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց, որ պատերազմի օրերին մի քանի օր անցկացրել է Սաղաթելյանի, Բեքարյանի հետ, իր աչքով է տեսել, թե ինչպես են նրանք համակարգում միջազգային լրատվամիջոցների գործունեությունն Արցախում։
«Երբ գալիս ու ասում են՝ նրանց ինչ-որ ֆեյքի համար ձերբակալել են, ծիծաղելի է, էժան մանիպուլյացիա են անում։ Իրականում այս իշխանությունն այլ խնդիր է լուծում՝ կորցնելով, աղետի հարցնելով Արցախը, չունենալով հարցերի պատասխաններ միջազգային հանրության համար, որովհետև չեն կարող խոստովանել, որ դավաճանել են իրենց հայրենքը և հանձնել են թշնամուն, փորձում են չեզոքացնել այն մարդկանց, որոնք դրանք լավ գիտեն, կապեր ունեն, միջազգային փորձագիտական հանրության համար ամենաընկալելին են։ Կեղծ գործերով հույս ունեն վարկաբեկել նրանց»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը։