Մալյան. Մի անմեղ ներկայացում տագնապ է առաջացրել իշխանությունների մեջ
Քաղաքական
16:05 21/02/2021
Հայաստան

Մալյան. Մի անմեղ ներկայացում տագնապ է առաջացրել իշխանությունների մեջ

Դատարանը «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ:  Նա ազատ արձակվեց։

«Բազմաթիվ իրավաբաններ հիմա գլուխ են ջարդում՝ հասկանալու, թե երեկ ինչ կատարվեց, իրավական անուն չունի»,- դատարանից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև ձերբակալվել: Փաստաբան Տիգրան Աթանեյսանը հայտնել էր, որ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

Մալյանի խոսքով, երբ ոստիկանները գործում են օրենքի շրջանակներում, ենթարկվում է բոլոր օրինական պահանջներին։

«Երեկ ինձ ուղղակի առևանգում էին մարդիկ, քրեական գործ հարուցված չէր այդ ժամանակ»,- ասաց նա։

«ՎԵՏՕ» շաժումը երեկ Ազատության հրապարակում պետք է ցուցադրեր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացումը, սակայն այն չկայացավ, ոստիկանները թույլ չէին տվել։

«Ինչ-որ մարդիկ  բռնության կոչ էին տեսել, երբ ասել էի՝ մահ դավաճաններին։ Կրկնում եմ՝ մահ դավաճաններին։

Ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իրենց նկատմամբ բռնության կոչ է և թուրք քրֆելու հոդվածով՝ 226.2 հոդվածով, որը սորոսականների ջանքերով ավելացել է քրեական օրենսգրքում հատուկ իմ համար, իմ ազատ խոսքը, գործունեությունը զսպելու համար,  քրեական գործ հարուցել։ Սա այս նույն հոդվածով երրորդ քրեական գործն է իմ նկատմամբ»,- ասաց Ն. Մալյանը։

Նրա խոսքով, որպես պետություն ինչքան վատ վիճակում է գտնվում, որ մի անմեղ ներկայացում կարող է տագնապ առաջացնել  իշխանությունների մեջ, որ նույնիսկ առանց հարուցված քրեական գործի փորձել են իրեն առևանգել։
 

Placeholder
Մալյան. Մի անմեղ ներկայացում տագնապ է առաջացրել իշխանությունների մեջ