Զալկալիանի. Վրաստանը պատրաստ է քննարկել 3 + 3 ձևաչափին մասնակցության հարցը
Քաղաքական
15:42 22/02/2021
Տարածաշրջան

Զալկալիանի. Վրաստանը պատրաստ է քննարկել 3 + 3 ձևաչափին մասնակցության հարցը

Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիդ Զալկալիանին եվրոպական ինտեգրման, սփյուռքի և կովկասյան հարցերի և միջազգային հարաբերությունների կոմիտեների համատեղ նիստում ասել է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է որոշում կայացնեն 3 + 3 և 3 + 2 պլատֆորմների վերաբերյալ: Այս մասին գրում է «Грузия Online»-ը։

Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում քննարկել այդ հարցը Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ:

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջ էր քաշել վեց երկրներից պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը կներառի Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Թուրքական կողմն իր հերթին աջակցություն է հայտնել այս նախաձեռնությանը:

Placeholder
Զալկալիանի. Վրաստանը պատրաստ է քննարկել 3 + 3 ձևաչափին մասնակցության հարցը