22.02.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:21 22/02/2021
Հայաստան

22.02.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջացել է 104 հիվանդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Մահվան ևս  803 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3970 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում:

 

Placeholder
22.02.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է