Փաշինյանի պահանջով երթից հետո անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը բերման էր ենթարկվել
Իրավունք
09:33 23/02/2021
Հայաստան

Փաշինյանի պահանջով երթից հետո անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը բերման էր ենթարկվել

Երեկ Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել էին ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Այս մասին գրում է Yerkir.am-ը: 

Բերման ենթարկելուց քիչ անց նրան ազատ են արձակել:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Ավետիսը բերման է ենթարկվել խուլիգանության կասկածով։

«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, որպեսզի 10-օրյա ժամկետում որոշվի քրեական գործ հարուցելու են թե ոչ։ Պետք է շեշտեմ, որ երեխային Արաբկիրի բաժին են բերել այնպես, կարծես թե նա ահաբեկիչ էր, կամ պատրաստվում էր ահաբեկչություն կատարել»,-ասել է Ռ.Մելիքյանը։

Ավետիսը նշել է, որ ամբողջ ճանապարհին իրեն չեն պատճառաբանել թե ինչու են տանում ոստիկանության բաժանմունք, միայն բաժանմունքում են տեղեկացրել, որ ինքը կատարել է խուլիգանություն՝ հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ։

 

Placeholder
Փաշինյանի պահանջով երթից հետո անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը բերման էր ենթարկվել