Արսեն Բեգլարյանը՝ ամենափորձառու դարպասապահների տասնյակում
Սպորտ
19:45 23/02/2021
Հայաստան

Արսեն Բեգլարյանը՝ ամենափորձառու դարպասապահների տասնյակում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատի» հետ խաղում Արսեն Բեգլարյանն անցկացրել է իր 148-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այս ցուցանիշով նա ընդգրկվել է ՀՀ առաջնություններում ամենափորձառու դարպասապահների տասնյակում։ 

«Ուրարտուի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Բեգլարյանն այդ ցանկից դուրս է հանել «Ցեմենտի» դարպասապահ Աշոտ Դադամյանին, որը 147 հանդիպում էր անցկացրել։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում ամենից շատ հանդիպումներ անցկացրած դարպասապահների ցանկը գլխավորում է Գևորգ Կասպարովը՝ 348 խաղով։

Placeholder