Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
Կրթություն, գիտություն
13:05 23/02/2021
Հայաստան

Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

«Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել»,- ասուլիսում ասաց ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին և մասնավորապես ի՞նչ խնդիրներ կառաջանան, եթե Աստղադիտարանը դուրս գա Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից։

Նա ընդգծեց, որ ԳԱԱ կազմի դուրս հանելով՝ ուզում են անմիջական հսկողության տակ վերցնել։

Ա. Միքայելյանի խոսքով, այդ նախագծում  գիտության մասին շատ քիչ բան կա, ընդհանուր 10 տոկոսն է  գիտության մասին։

«Նսեմացված դերում է գիտությունը։ Եթե հարցեր առաջանան, հասկանալի չի լինի, թե ինչի հիման վրա պետք է դրանք լուծվեն»,- ասաց Աստղադիտարանի տնօրենը։

Placeholder