Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և կառավարության նոր կազմին
Քաղաքական
09:25 23/02/2021
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և կառավարության նոր կազմին

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում  89 կողմ, 2 դեմ ձայներով վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և նոր կառավարությանը:

Կառավարությունում կա ընդամենը երկու նոր նախարար. Ջուանշեր Բուրճուլաձեն նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Քարսելաձեն՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Մյուս գերատեսչությունների ղեկավարները օրենսդիր մարմնի կողմից հաստատվել են անփոփոխ: Այսինքն, Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավա, Արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանի, Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Միխեիլ Չխենկելի, Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար՝ Էկատերինե Տիկարաձե, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիթաշվիլի, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Վստահություն ձեռք բերելու համար կառավարությանը անհրաժեշտ էր 76 պատգամավորի աջակցություն:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական տվեց, որի պատճառը դատարանի կողմից ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ կալանավորման որոշումն էր։ Գախարիան հայտարարեց, որ հրաժարական է տալիս, քանի որ այս հարցում տարաձայնություններ են եղել թիմում։

 

Placeholder
Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և կառավարության նոր կազմին