Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին
Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական երրորդ մասնաշենք արգելած քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկում։ Նրանք հանկարծակի մոտենում են քաղաքացիներին, և ոտքերից ու ձեռքերից բռնած տանում նրանց։ Թե ինչ հիմքով են ակցիայի մասնակցիները բերման ենթարկվում, ոստիկանները հրաժարվում են պատասխանել։
Բերման ենթարիկվածների մեջ է նաև «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նկատենք նաև, որ քաղացիներին բերման ենթարկելու պահին ոստիկանները հրում և գետնին են գցում իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր քաղաքացիները հավաքվել են ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը տվյալ շենք:
Իշխանություններն առավոտից փակել են ողջ տարածքը, ներգրավել թվով մի քանի հազար ոստիկան՝ դրանով փորձելով ապահովել Փաշինյանի անխափան մուտքը կառավարական 3-րդ շենք: