Փաստաբան. Վերաքննիչը Չախալյանի գործն ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան
Իրավունք
10:35 24/02/2021
Հայաստան

Փաստաբան. Վերաքննիչը Չախալյանի գործն ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան

Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց։

Փաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացնում է, որ դատավոր Ա.Դանիելյանը մասնակի բավարարեց դատախազության բողոքը և որոշեց գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Ցանկանում եմ նշել, որ առաջին ատյանի Դատարանը մերժել էր նշված միջնորդությունը' հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Վ.Չախալյանը մեղադրվում է խմբի կազմում կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ»,-մանրամասնել է փաստաբանը։

Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց, դատավոր...

Опубликовано Mikayel Shkhimyan Вторник, 23 февраля 2021 г.

 

Placeholder
Փաստաբան. Վերաքննիչը Չախալյանի գործն ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան