Վարչապետին ստրուկ ասելու համար Վրաստանում ակտիվիստին տուգանել են
Իրավունք
14:49 24/02/2021
Տարածաշրջան

Վարչապետին ստրուկ ասելու համար Վրաստանում ակտիվիստին տուգանել են

Վրաստանի քաղաքային դատարանը «Ամոթ է» քաղաքացիական շարժման ակտիվիստ, ընդդիմադիր հայացքներով «Մթավարի» հեռուստաընկերության լրագրող Նոդար Ռուխաձեին 2000 լարի  տուգանք է նշանակել (մոտ 600 դոլար):  Այս մասին, Ալիք Մեդիայի հաղորդմամբ, նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Ռուխաձեին բերման են ենթարկել Վրաստանի խորհրդարանի դիմացից։ Ոստիկանությունը նրան տարել է այն բանից հետո, երբ ակտիվիստը բարձրախոսով վանկարկել է «ստրուկներ, խայտառակ ստրուկներ»` այս կերպ իր բողոքն արտահայտելով ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման հետ կապված։

Ռուխաձեին մեղադրել են վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու մեջ. ըստ ակտիվիստի` ոստիկանները որպես բերման ենթարկելու պատճառ են նշել «հատուկ ագրեսիվությունը», իսկ բերման ենթարկելու արձանագրության մեջ նշված է եղել` «Ստրուկ է անվանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»։

Placeholder
Վարչապետին ստրուկ ասելու համար Վրաստանում ակտիվիստին տուգանել են