Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
«Հայաստանի վարչապետը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համակարգերի աշխատանքը: Նրա խոսքով ՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տաս տոկոսով»,- այս մասին գրում է «Говорит Москва»-ն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հարցազրույցում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի անգործունակության մասին հայտարարությունը։
ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է Փաշինյանի կարծիքը՝ ասելով, որ «այս կերպ Փաշինյանը որոշեց շեշտել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում»:
«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա Իսկանդերներին էլ կներքաշի, և հայ ժողովրդին մեղավոր կհանի, և զինվորականներին: Դա, իհարկե, ճիշտ չէ: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենք են, նրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքների ժամանակ: Սա պարզապես բացարձակ սուտ է [Փաշինյանի խոսքերը - Г․М], և նույնիսկ կասկածի ենթակա չէ։ Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ»,-ասել է Զավարզինը։