Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին. Վանեցյան
Քաղաքական
15:41 25/02/2021
Հայաստան

Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին. Վանեցյան

«Նորմալ մարդուց հարց տվեք, էլի: Գլուխները պատով  են տալու կրակելու են ժողովրդի վրա, թող փորձեն կրակել կամ անգամ ուժ կիրառեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արութր Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:

Նա ընդգծեց՝  այստեղ քաղաքական կուսակցությունների պայքար  չէ:

«Այս ամենի մեջ չկա քաղաքականություն: Մենք մշտապես փորձում ենք հանգուցալուծման հասնել սահմանադրական  ճանապարհով, ինչն այս իշխանությունները չեն ընդունում:

Մենք այսօր կոչ ենք անում մնալ Սահմանադրության շրջանակներում: Բայց եթե հանկարծ իշխանությունները փորձեն սադրեն, ուժ կիրառեն, չլսեն ժողովորդի պահանջը, չգիտեմ՝ ինչ է լինելու: Կանգնած ենք մեր  երկրի, պետականության կորստի առջև»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ ապրում ենք բարդ ժամանակներում, Փաշինյանի՝ մեկ օր ավելի մնալն իշխանության, վտանգ է մեր երկրի համար:

Ա. Վանեցյանը կոչ արեց դուրս գալ փողոց ու միասին պայքարել հանուն հայ ժողովրդի ու Հայաստանի:

«Պետական ապարատը հասկացել է, որ Փաշինյանի մեկ օր ավելի մնալը պետության ղեկին սպառնալիք է Հայաստանին, ուստի, պետական համակարգի վրա հույս չկարողանալով դնել, Փաշինյանը փորձում է  հերթական անգամ ստիպողաբար, իր վարչական ռեսուրսներն օգտագործելով, մի քանի մոլորյալ մարդկանց խաբելով հանի փողոց, տպավորություն ստեղծելով, որ ունի աջակացիներ ու հրահրի, հետո մեղքը բարդի ընդդիմության վրա: Ընդդիմությունը չի անելու որևէ քայլ, որ քաղաքացիների միջև բախումներ լինի:

Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին՝ այն է՝ Փաշինյանի հրաժարականը։

Ժողովուրդ, բոլորդ դուրս եկեք փողոց, միացեք մեզ, և այսօր մենք ունենալու ենք հաղթանակ»,- ասաց Արթուր Վանեցյանը:
 

Placeholder
Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին. Վանեցյան