Լավրովը Արա Այվազյանի հետ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին
Քաղաքական
15:57 25/02/2021
Հայաստան

Լավրովը Արա Այվազյանի հետ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան ակնկալում է իրավիճակի խաղաղ կարգավորում:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 25-ին: Նշվում է, որ Այվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին:

«Ռուսական կողմն ընդգծեց, որ մենք իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, և մենք խաղաղ ճանապարհով կարգավորման հույս ունենք», - նշում է  ՌԴ արտգործնախարարությունը:
 

Placeholder