ԱՄՆ դեսպանատուն. Հանդես բերել հանգստություն, առանց բռնության թուլացնել լարվածությունը
Քաղաքական
18:16 25/02/2021
Հայաստան

ԱՄՆ դեսպանատուն. Հանդես բերել հանգստություն, առանց բռնության թուլացնել լարվածությունը

ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, որտեղ ասված է.

«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։

Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք  հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու  ճանապարհին։  

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «վերջ թավիշին», ինչպես նաև սպառնացել էր ձերբակալել քաղաքական հայտարարությունների համար։

Placeholder