Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին միացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նրան հավաքված հազարավոր քաղաքացիները ծափողջույնների ներքո հարթակ ուղեկցեցին:
Գեներալ Խաչատուրովն իր ելույթում ասաց, որ նախկինում հանրահավաքներին չէր մասնակցում, քանի որ մի քիչ անհարմար էր իրեն զգում բանակի պասիվության պատճառով, բայց այսօր ուրախ է, որ վերջապես մեր բանակը արթանացավ և որոշում ընդունեց:
Անդրադառնալով՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության, որ կկրակեն, նշեց. «Լավ գիտեմ նրան, չգիտի որ դաշտում լինի՝ մեկ այստեղ է, մեկ այնտեղ, մեկ երրորդում: Ոչինչ նրա մոտ չի ստացվում: Նա դժբախտ մարդ է, վախկոտ, ուրիշ ոչինչ»:
Խաչատուրովը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկ տարում կարող է երկիրը դուրս բերել այս վիճակին, խելացի ու արդար մարդ է: Նա հաջողություններ մաղթեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուին:
Մեկնաբանելով լուրերը, թե ինչ-որ զինված խմբեր հիմա ուզում են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ինչ-որ մեկին ձերբակալել՝. Յ. Խաչատուրովը նշեց. «Չգիտեմ՝ ինչ հիմար պետք է լինի, որ կգնա ձերբակալելու զինվորականներին: Նրանք պարզապես բոլորին կկապեն ու կբերեն այստեղ՝ հրապարակ: Ուրիշ ոչ մի բան չեն անի»:
Նա նշեց՝ թեև ասում են, որ 2016-ին պարտվել ենք, խաղաղություն խնդրել, սակայն այդպես չէ.
«Երդվում եմ, կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել: Նրանք էին ամբողջ ընթացքում ինձ խնդրում: Նրանք էին ամբողջ ընթացքում մեզ խնդրում: Ողջ ընթացքում նրանք սպասում էին, թե ինչ ենք մենք ասելու: Ինձ անհարմար է խոսել, բայց քանի որ այդպիսի պահ արդեն եկել է, ես կխոսեմ: Սադիկովը (2016-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ) շատ վատ էր զգում իրեն, երբ հանդիպեցինք Մոսկվայում: Շատ վատ: Այնտեղ շատ սպաներ ու գեներալներ կային: Նա պարտվող էր, իսկ մենք՝ հաղթողներ: Եվ պետք էր օգտագործել այն:
Պատերազմը պետք չէր: Այն կարելի էր կանխել: Բայց եղավ այն, ինչ տեղի ունեցավ: Մեզ համար շատ դժվար կլինի վերականգնել բանակը և ստիպել մարդկանց կրկին ժպտալ միմյանց: Դա անելը շատ դժվար է: Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը կկարողանա դա անել մեկ տարում»,- ասաց Յուրի Խաչատուրովը:
.jpg)


.jpg)