Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը զգուշացնում է՝ երկրում ստեղծված իրավիճակը բոլորից պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
«Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։