ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
Քաղաքական
20:30 25/02/2021
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում

ԼՂ  հակամարտության ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր «Իսկանդերները», բոլոր հրթիռային զինամթերքները եղել են երկրի զինված ուժերի պահեստներում, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ    ՊՆ-ն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ի մասին։

Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին»,ՌԴ ՊՆ-ից  նաև հայտնել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են տեղեկացել Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի ԶՈւ կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»:

«Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել  ԼՂ հակամարտության ընթացքում: Բոլոր հրթիռային զինամթերքները գտնվում են ՀՀ ԶՈւ պահեստներում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Placeholder
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում