Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ
Քաղաքական
15:14 25/02/2021
Հայաստան

Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ

«Հարգելի ժողովուրդ, մենք այսօր կանգնած ենք աննկարագրելի ծանր իրավիճակի առաջ: Գլխավոր շտաբն իր հայտարարությամբ ուղղակիորեն այս իշխանությանը շանս է տվել դադարեցնելու հայ  ժողովրդի ու հայ պետականությունների կործանումը և հեռանալու քաղաքական ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նա նշեց, որ ԳՇ-ն գործողություն չի արել՝ հայտարարել է ու տվել է շանս:

«Երբ վարչապետ կոչեցյալը հայտարարություն է անում՝ փորձելով կողմնակիցներին հավաքել Հանրապետության հրապարակում, ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ:

Այս երկիրը դավաճանությամբ և Ալիևի ֆեյքով տարել է այնպիսի պարտության, որ այդ պարտության  էջն անգամ շուռ չի գալիս: Շարունակվող պարտություն է:

Չգիտեմ՝ որտեղից է այդ կուտակված և հավաքված վրեժը սեփական հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ, որ դա  չբավարարվեց անգամ  Եռաբլուրում պառկած տղաներով, այսօր փորձ է տարվում սեփական երկրի ներսում, տարածքում մտցնել այս վտանգը, որ կարող է հանկարծ լինել արյունահեղություն, բախումներ:

Չտրվել այս սադրանքին, սա արվում է միտումնավոր»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Նա կոչով դիմեց իրավապահներին, բոլոր մարզերի բնակիչներին՝ միասնական լինել ու դադարեցնել, կանգնեցել երկրի կործանումը: 

«Սրանք ունակ են այս երկիրը փլատակների վերածել մինչև վերջ»,- ընդգծեց նա:

Կարեն Բեքարյանի խոսքով, ԱԱԾ-ից, ոստիկանությոնից ակնկալվում է հայտարարություն, գլխավոր դատախազից ու դատախազությունից ակնկալվում է հայտարարություն և գործողություն, նախագահից ակնկալվում է հայտարարոթյուն և գործողություն: 

«Բոլորից սպասվում է  գործողություն»,- նշեց քաղաքագետը: 

 

Placeholder
Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ