Կիևում հայ ըմբշամարտիկները մրցաշարը մեկնարկել են հաղթանակներով
Սպորտ
19:38 26/02/2021
Հայաստան

Կիևում հայ ըմբշամարտիկները մրցաշարը մեկնարկել են հաղթանակներով

Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մեկնարկային մենամարտում հաղթանակ են տարել Հրաչյա Պողոսյանը, Մալխաս Ամոյանը, Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանը: Արտավազդ Վարդանյանը 0:9 հաշվով պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նույնպես մեկնարկել է վստահ հաղթանակով:

Ազատ ոճայինների պայքարում Կարեն Զուրաբյանն ու Արման Անդրեասյանը հաղթանակ են տարել, իսկ Գևորգ Թադևոսյանը պարտությամբ է մեկնարկել: Իր երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել Հրայր Ալիխանյանը:

 

Placeholder
Կիևում հայ ըմբշամարտիկները մրցաշարը մեկնարկել են հաղթանակներով