Իլոն Մասկը մեկ օրում կորցրել էր գրեթե 14 միլիարդ դոլար
Տնտեսություն
16:03 26/02/2021
Աշխարհ

Իլոն Մասկը մեկ օրում կորցրել էր գրեթե 14 միլիարդ դոլար

Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով ամերիկացի գործարար՝ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կարողությունները նվազել է գրեթե 14 միլիարդ դոլարով: Bloomberg-ի տարածա տեղեկությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:

Մասկի կարողությունը գնահատվում է 176 միլիարդ դոլար, նա այժմ զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային սանդղակի երկրորդ հորիզոնականը: Նշվում է, որ փետրվարի 24-ին կայացած աճուրդում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի գրեթե 8,06%  նվազման արդյունքում ձեռնարկատերը կորցրել է 13,6 միլիարդ դոլար:

Այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը գլխավորում է Amazon ամերիկյան կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 180 միլիարդ դոլարով:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Մասկը բիթքոինի անկումից հետո կորցրել էր 15 միլիարդ դոլար և ամենահարուստ մարդու կարգավիճակը:
 

Placeholder
Իլոն Մասկը մեկ օրում կորցրել էր գրեթե 14 միլիարդ դոլար