Կոչուբաև. Սերգո Խառատյանը կլինի ազատության մեջ
Իրավունք
13:59 26/02/2021
Հայաստան

Կոչուբաև. Սերգո Խառատյանը կլինի ազատության մեջ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է.

«Այսօր վերաքննիչ դատարանը' նախագահությամբ Ա. Վարդանյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի վերաքննիչ բողոքները և բավարարեց Ա. Վարդևանյանի գրավի միջնորդությունը։  4 ամսվա տքնաջան ու ծանր աշխատանքը  տվեց իր պտուղները։


Արցախի հողերի առուծախի գործարքի օրը տեղի ունեցած հասարակական հուզումները իշխանական վարկածով որակվեցին  որպես զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով խայտառակ ձևով կալանավորվեց և 4 ամիս պահվեց Սերգո Խառատյանը։ Պետպատվերը բեկանվեց, ընկերս ազատության մեջ է։

Շնորհակալ ենք պարոն Վարդանյանին արդար դատաքննության և արդար դատական ակտի համար»։

 

Ու նա կլինի ազատության մեջ Այսօր վերաքննիչ դատարանը' նախագահությամբ Ա. Վարդանյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի...

Опубликовано Alexandr S. Kochubaev Пятница, 26 февраля 2021 г.

 

Placeholder
Կոչուբաև. Սերգո Խառատյանը կլինի ազատության մեջ