Սուսաննա Գաբոյանը նվաճել է շախմատի չեմպիոնուհու կոչումը
Սպորտ
18:33 26/02/2021
Հայաստան

Սուսաննա Գաբոյանը նվաճել է շախմատի չեմպիոնուհու կոչումը

Ավարտվել է Հայաստանի  կանանց շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ինը տուրում 6,5 միավոր է վաստակել և երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճել  Սուսաննա Գաբոյանը:

Վեցական միավորով մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության վերջնամասը: Ավարտին մնացել է երկու փուլ: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան հետևում են Արման Փաշիկյանը (6,5 միավոր) և Սամվել Տեր-Սահակյանը (6 միավոր): 

Placeholder