26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Առողջություն
11:22 26/02/2021
Հայաստան

26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Առողջացել է 181 հիվանդ: Մեկ օրում մահացել է 8 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Մահվան ևս  813 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3996 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:


 

Placeholder
26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է