Շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Քաղաքական
18:40 26/02/2021
Հայաստան

Շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Փետրվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Placeholder
Շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ