Կարեն Բեքարյան. Արիկին նստացրել ես, որ ադրբեջանցիների հաչալուն պատասխանող չլինի՞
Քաղաքական
17:34 27/02/2021
Հայաստան

Կարեն Բեքարյան. Արիկին նստացրել ես, որ ադրբեջանցիների հաչալուն պատասխանող չլինի՞

«Մի մարդու համար այսքան ապուշություն չի լինում, դա միայն ծրագրված է լինում»,- հայտարարեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում խոսելով պատերազմում, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ունեցած պարտության, բացթողումների, ձախողումների մասին։

Նա տեղի ունեցածը համարում է թշնամական գործելաոճ, որն իրականացվել է ծրագրված կերպով։

«Դիվանագիտական ողջ ճամբարը, մեր բոլոր դիվանագետները չգիտեին՝ իրենց նստավայր երկրներում ինչ բացատրեն, ում հետ խոսեն։ Չէին հասկանում իբրև թե խելագարը, բայց իրականում ծրագիրն իրականացնողն իրենց ինչ հանձնարարական է տվել։ Ջախջախեց դիվանագիտությունը, ջախջախեց բանակը։ Երրորդ ճակատը՝ տեղեկատվականը.Ադրբեջանն աշխարհով մեկ իր շահերը, ցանկությունները աշխարհին հասցնելու համար տարիներ ի վեր բավական քրտնաջան աշխատող, բայց ոչ մի տեղ չերևացող մարդկանց հաշվին չուներ ոչ մի հաջողություն։ Նա դրա վրա ծախսում էր միլիարդավոր ռեսուրսներ։ Իսկ դիմացը մարդիկ էին, ովքեր ծախսում էին իրենց կյանքը, առողջությունը, ժամանակը և Ադրբեջանը որևէ արդյունք չէր ունենում»,- ասաց Բեքարյանը։

Նա ընդգծեց, որ վերջին երեք տարվա մեջ Ադրբեջանը նույն տեղեկատվական դաշտում ինչ ուզել, արել է, ոնց հնարավոր է այս ազգին, ժողովրդին նվաստացրել է։

«Հենց այսօր տեղեկատվական պայքարի ամենակարևր մարտիկը, առաջնորդը՝ Արա Սաղաթելյանին՝ մեր բոլորիս լեզվով Արիկին դու տարել նստացրել ես, որ նրանց հաչալուն պատասխանող չլինի՞»,-Փաշինյանին հեռակա կարգով հարց հնչեցրեց Բեքարյանը։

Հաջորդ ճակատը, որտեղ խայտառակ պարտություն է կրել Հայաստանը՝ հոգեբանականն է։

«Ո՞նց կարելի էր երկու տարի շարունակ էս ժողովրդին կապող, միացնող բոլոր կառույցները, արժեքները գցել ոտքերի տակ այնպես, որ նրանց միավորող չմնա։ Լեզվի վրա հարձակվեցիր, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվեցիր, մշակույթի վրա հարձակվեցիր, ազգային իղձերի վրա հարձակվեցիր, անցյալը կերար կռիսի պես, ներկան կերար, հիմա էլ ապագան ես կռիսի պես ուտում։ Ախր ինչքա՞ն կարելի է»,- ասաց Բեքարյանը։

Placeholder
Կարեն Բեքարյան. Արիկին նստացրել ես, որ ադրբեջանցիների հաչալուն պատասխանող չլինի՞